ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առաջիկայում կիրականացվի «Շուկաներ Մեղրիի տարածաշրջանի համար» ծրագիրը

Առաջիկայում կիրականացվի «Շուկաներ Մեղրիի տարածաշրջանի համար» ծրագիրը
02.10.2012 | 12:50

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամների տնօրեններ Գագիկ Սարդարյանն ու Վարազդատ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրեցին փոխըմբռնման և համագործակցության հուշագիր:

Ըստ Գագիկ Սարդարյանի, համագործակցությունը նպատակաուղղված է, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, «Հելվետաս Սվիզ ինտերկորպորեյշն»-ի հետ համատեղ իրականացվող «Շուկաներ Մեղրիի տարածաշրջանի համար» ծրագրի աջակցմանը:
«Ծրագիրը կնպաստի ֆերմերների, վերամշակողների և առևտրականների խնդիրների լուծմանը` բարձրացնելով վերջիններիս շահութաբերության մակարդակն ու կայունացնելով ստացվող եկամուտները: Ծրագրի շրջանակներում ավելի շատ ռեսուրսներ կներդրվեն տարածաշրջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ոլորտում, որը, լուրջ առաջնթաց լինելուց բացի, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: CARD-ը ծրագրին օժանդակելու է թզի, նռան և արքայախնձորի արտադրության, շուկայավարման և իրացման գործընթացներում: Երկու կառույցները միաժամանակ գյուղացիական տնտեսություններին կօգնեն սառնարանային տնտեսությունների, մրգային չորանոցների ստեղծման, ինչպես նաև պտղի վերամշակման գործընթացներում», -«Իրատես de facto»-ին ասաց Գ. Սարդարյանը:
Նշենք, որ արտադրանքի վերամշակման և շուկայահանման գործում, ծրագրում ընդգրկված շահառուներին կտրամադրվի տեխնիկական աջակցություն: Աշխատանքները գնահատել-խրախուսելու նպատակով ՀՀ-ի, արտերկրի գործարարների, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Մեղրիում կկազմակերպվեն հանդիպումներ, համաժողովներ, խորհրդակցություններ: Ծրագրի շրջանակներում կառաջարկվի ծառայությունների փաթեթ, որում կներառվի դասընթացների, խորհրդատվության անցկացման, վարկերի և գյուղսարքավորումների ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվություն:
Ծրագիրը, որի մեկնարկը նախանշվել է դեկտեմբերի 1-ին, կավարտվի 2016 թվականին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 25323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ